Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Գյումրիում պիտի կինոկենտրոն լինի

Գյումրիում պիտի կինոկենտրոն լինի
29.05.2015 | 12:38

Գյումրիում մի խումբ ակտիվիստներ ուզում են կինոկենտրոն բացել, արդեն մեկ ամիս է՝ սկսել են բարեգործական ակցիա, իրենց պատրաստած բացիկներն են վաճառում` հասույթը կենտրոնի ստեղծմանը փոխանցելու համար: Նախաձեռնող խմբի անդամ Սերգեյ Հայրապետյանն ասաց՝ պատրաստ են ցանկացած դուռ թակել: «Պետք է ստացվի»,- լիահույս է նա։ Հայրապետյանն ասում է՝ Գյումրիում կա Արվեստների ակադեմիա, որտեղ նաև կինոյի մասնագետներ են կրթություն ստանում, սակայն հնարավորությունների բացակայության պատճառով սովորածը գործնականում կիրառել չեն կարողանում. տեխնիկայի վարձակալումը մեծ գումարներ արժի, երիտասարդները բուհն ավարտելուց հետո հիմնականում կամ այլ աշխատանքով են զբաղվում, կամ լքում են Գյումրին:
«Արվեստագետները, դուրս գալով ակադեմիայից, չգիտեն ինչով զբաղվեն, որովհետև եթե որևէ մեկը ուզենա ինչ-որ բան նկարել, բնականաբար, առաջին հարցը պետք է լինի տեխնիկական հագեցվածությունը, որն ամենամեծ ծախսն է։ Տեսախցիկ, լույս, ձայնային տեխնիկա վարձակալելու համար օրական գոնե ամենաքիչը 100 հազար դրամ է պետք։ Բնականաբար, ոչ մի ուսանող այդ գումարը չունի։ Ինչի՞ համար ենք մենք արվեստագետներ կրթում և ուղարկում առևտուր անելու»,- ասաց Հայրապետյանը։ Ակցիային մասնակցել և բացիկներ են գնել Շիրակի մարզպետն ու թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Հաջորդ քայլով նախատեսում են մարաթոն անցկացնել ու դիմել նաև Սփյուռքի օգնությանը: Սերգեյ Հայրապետյանն ասում է, որ Գյումրու սոցիալական ծանր խնդիրների պատճառով շատերն են իրեն հանդիմանում` կինոկենտրոնը հիմա խիստ անհրաժեշտությո՞ւն է քաղաքի համար: «Գյումրիում կան բազմաթիվ ավելի հրատապ խնդիրներ, այդ խնդիրները կան մյուս քաղաքներում ևս, բայց մոռանալ արվեստի մասին սխալ է»,- ասաց նա։

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ